Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար
Քաղաքականություն
27.07.2023 | 20:10ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սամվել Մինասյանին Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար»,- նշված է հրամանագրում: