Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 20-26-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 23-26-ը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը հուլիսի 24-ին Նոր Նորքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։