Ադրբեջանը հնարավորություն ունի ինտեգրման շուրջ բանակցել ԼՂ-ի հետ, իսկ ԼՂ-ն կորոշի՝ ինչ է ուզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցուարձագանքեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառմանը, թե «միջազգային հանրությունը Ղարաբաղի հայությանը պետք է ուղերձ հղի Ադրբեջանին վերաինտեգրվելու կապակցությամբ, այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է»։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝  առաջին հերթին դա դիվանագետի հայտարարություն չէ․ «Եթե 100 հազարավոր մարդու կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող նրանք դիտարկեն»։

Անդրադառնալով ինտեգրման վերաբերյալ Հաջիևի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց. «Ադրբեջանը հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսել ու բանակցել դրա շուրջ: Թող բանակցեն: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում: Միջազգային մեխանիզմի ներքո իրավունքների և անվտանգության երաշխիքի հարցը պետք է Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրվի»:

Անդրադառնալով Հաջիևի գրառման մեջ տեղ գտած «խաղն ավարտված է» ձևակերպմանը՝ Մարուքյանն ասաց. «Գնացեք, բանակցեք: Թվիթերում չեն բանակցում»:

Ադրբեջանն ավելի վաղ հայտարարությամբ «սադրանք» էր որակել ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու Հայաստանի նախաձեռնությունը: Մարուքյանը շեշտեց՝ դա սադրանք չէ, սովամահությունից մարդկանց փրկելու փորձ է: «Այսինքն՝ ըստ իրենց մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրա՞նք չէ, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, արտաքին աշխարհի հետ կապը կտրելը սադրա՞նք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է:Սադրանքը մարդկանց ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելն է, սադրանքն էթնիկ զտումն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է, թե «ձեր խաղն ավարտված է»,-ընդգծեց Հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանը հատուկ հայտարարել է, որ մարդասիրական բեռնատարները չեն պատրաստվում գնալ, Հակարիի կամրջին մոտենալ, պատրաստվում են հասնել ՀՀ պետական սահմանին մոտ տարածք և բեռը փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ նրանք այն հասցնեն Լեռնային Ղարաբաղ:

«Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է»,-ասաց Մարուքյանը:

Նա վստահեցրեց՝ որևէ քայլ չկա, որ հայկական կողմը չի արել, բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում:

Մարուքյանը հույս հայտնեց, որ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որն էլ այն կտեղափոխի Լեռնային Ղարաբաղ:

Մանրամասները՝ տեսանյութում։