Դեղձուտի դպրոցի խնդիրներից իմացա այգում երեխաներից․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Դպրոցական գույքի ստանդարտների հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր վերջին այցելությունից:
«Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չի նշանակում դրանց ոսկեղենիկ իրագործում տեղերում: Մենք պետք է անընդհատ գնանք, բոլոր նախարարություններին է վերաբերում, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, գնանք, անձամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ աթոռների կամ գույքի ստանդարտները գոհացուցիչ չեն, և որ չպետք է համակերպվել այդ հանգամանքի հետ:

«Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ լա՛վ, դե եկեք տեսնենք՝ ոնց ենք այս հարցը լուծում, պիտի գնանք, մենք մեր ձեռքով դպրոցը քանդենք մինչև հիմքերը և կառուցենք նորը»-ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր Դեղձուտ հայանքում կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին, որի շրջանակում թերություններ են բացահայտվել, արդյունքը գոհացուցիչ չի եղել:

«Չեմ ուզում թաքցնել՝ շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից։ Ես երկրորդ անգամ եմ այցելում և այդ նախագծի ճակատագրից շատ բան է կախված, թե ինչ հետևություններ կանենք»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ Դեղձուտի դպրոցի խնդիրների մասին առաջին ահազանգը ստացել է Երևանում՝ այգում խաղացող երեխաներից։

«Կներեք, միլիարդներ ենք ծախսում, մենք այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար, ուզում եմ հիշեցնել՝ մենք այդ միլիարդը չենք ծախսում շինարարի համար, չենք ծախսում աթոռ արտադրողի համար, ծախսում ենք երեխաների համար, և եթե որևէ մեկը այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է ահավոր կոպիտ, ես ուզում եմ էս գլխից այս պայմանը ունենանք»,-ընդգծեց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գույքի մասով ընթացիկ վերահսկողության բարելավման կարիք կա, իսկ ինչ վերաբերում է Դեղձուտի դպրոցում հայտնաբերված խնդիրներին, ապա այդ մասով խոստացավ վարչապետին առանձին տեղեկացնել՝ ինչ գործընթաց է ընթանում:

Մանրամասները՝ տեսանյութում։