Իջևանի մեր տնից էնքան բան ենք թափել, էսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ԵՄ-ից 32 մլն դրամաշնորհի հատկացման հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Հայաստանով սփռված 06-ի, ԶԻԼ-ի, ՈՒԱԶ-ի «կուզովների» պատմությունը։

«Ուր գնում ես՝ 66, 134 ԶԻԼ… Կներեք, դա մեր բոլորի մասին է, հիմա մեր գյուղի տանն էլ, ենթադրում եմ, որ խորդանոցների դռները բացեմ, 06-անման ահագին բան կգտնեմ։ Մյուս կողմից՝ բազմաթիվ արժեք ներկայացնող նյութեր լցվում են աղբը, օրինակ, Հայաստանում այսօր բազմաթիվ մոդայիկ սրճարաններ կան, վերջերս մի դեպքի եմ ականատես եղել, ներդրողին հարցրել եմ՝ որտեղի՞ց եք գտել այս ամեն ինչը, ասաց՝ «մի մասը գյուղական աղբավայրերից ենք գտել»։

Հիմա, որ սրճարանում տեսա, հասկացա, որ վերջին 20 տարում Իջևանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ այսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ, բայց 06-ի կուզովն անձեռնմխելի է»,- նշեց վարչապետը։

Մեր հավաքական ըմբնումներին բնորոշ մի հատկանիշի էլ անդրադարձավ Փաշինյանը՝ նկատելով, որ որոշ դպրոցներում քարտեզներ, գնդակներ և այլ առարկաներ կան, որոնք խնամքով պահվում և չեն օգտագործվում։ Վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ նյութը չօգտագործելը նյութի վատնում է։

Մանրամասները՝ տեսանյութում։