Այգեհովիտ գյուղի դպրոցում, օրինակ, նույն ստանդարտի լաբորատորիա՞ է, ինչ Բրյուսելի որևէ դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով:

Բացի դրանից՝ ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Ծրագիրը միտված է ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

Հիմնվելով ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

«Սյունիքի մարզում ԵՄ սոցիալական ու տնտեսական համագործակցության պլանի շրջանակում Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման ուղենիշի շրջանակներում Գորիս և Կապան խոշորացված համայնքներում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ստեղծում ենք սմարթ կենտրոններ, որոնք կդառնան այս տարածաշրջանում որակյալ կրթական համակարգի ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը. այսպիսով այստեղ կունենանք ամբողջությամբ նոր կրթական միջավայր»,-նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով մարզերի դպրոցներում լաբորատորիաների առկայության հարցին՝ նախարարը նշեց, որ հանրակրթության չափորոշչի փորձարկման շրջանակներում Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ:
Նախարարի դիտարկմամբ՝ լաբորատորիաների առկայության պարագայում բնագիտական առարկաների ուսուցման մակարդակն էապես բարելավվում է:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ ստանդարտով են լաբորատորիաները սահմանվում: «Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցում նույն ստանդարտի լաբորատորիանե՞ր են, ինչ որ, ասենք, Բելգիայի, Բրյուսելի որևէ դպրոցում»,- հարցրեց նա: «Այն ստանդարտը, որը դրված է, բավականին բարձրորակ ստանդարտ է: Ես կարծում եմ՝ որևէ բանով չի զիջում եվրոպական երկրներում դպրոցներում առկա լաբորատորիաներին: Ինքս, լինելով նաև և տեսնելով նման լաբորատորիաներ արտերկրի դպրոցներում, կարող եմ ասել, որ այո»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը կարևորեց որ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ այս տարի Տավուշի մարզում բնագիտական առարկաների քննությունները կփոխվեն այն ձևով, որ լաբորատորիաների գործածությունը պարտադիր լինի: «Որպեսզի աշակերտը կարողանա պատասխանել այդ հարցերին՝ պետք է որոշակի փորձեր իրականացրած լինի, և սա նաև կուղղորդի, որպեսզի այս լաբորատորիաներն ավելի ինտենսիվ և արդյունավետ օգտագործվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։