Քննարկվել է Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի հարցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումների ժամանակ որոշում էր կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի կենտրոնների իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։

Նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը զեկույցի տեսքով ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունները և ամփոփ կարծիքները։

Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություները և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորությունները՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։

Օրհուս կենտրոնները կարևոր են Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում առավել մեծ հանրային ներգրավվածություն ապահովելու համար։

Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ մանրամասներ առաջիկայում կներկայացվեն նաև շահագրգիռ կողմերին։