Եթե այս անգամ Բաքուն թույլ տվեց բեռնատարներին անցնել Արցախ, հաջորդ անգամ Աղդամով է ճամփա տալու, ինչն անթույլատրելի է․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Արցախի իրավիճակի, Հայաստանի և Արցախի իշխանությունների հայտարարությունների և մյուս հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

–Պարո՛ն Պողոսյան, այսօր բեռնատարներ շարժվեցին դեպի Արցախ։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ուղարկում են, որ ռուսական խաղաղապահների օգնությամբ հասցնեն Արցախ։ Սա համաձայնեցվա՞ծ քայլ է։ Առհասարակ ինչի՞ն է ուղղված այն։

-Եթե հետևենք, որ երեկ լրահոսում կային Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերը, որ մենք կարող ենք հումանիտար բեռներ տեղափոխել ռուսական խաղաղապահ զորքերի միջոցով, գուցե այդ հարցը քննարկվել է։ Բայց եկեք մի բան դիտարկենք։ Սա մեզ որպես ի՞նչ են ներկայացնելու՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ Լաչինի միջանցքի անհապաղ բացելու քա՞յլ, թե՞ սա Ռուսաստանի Դաշնության վերջին ճիչն է, որ՝ ախպեր ջան, մի բան հավաքեք, տարեք։ Ասենք՝ պետք է հասներ այս օրվա՞ն։

Դրա տեղը կազմակերպեիք մի հատ ինքնաթիռ, բոլորը լցնեիք, թռցնեիք Ստեփանակերտ, որ վստահ լինեիք՝ կհասնի, քանի որ եթե միջազգային հումանիտար օրենսդրությունը դիտարկես, ապա կարելի է գտնել, որ Air Lyft-ով՝ օդային փրկության համար իրավական դաշտում ստանում է համաշխարհային, այսպես ասած, ամբողջական օժանդակություն։ Եվ եթե Ադրբեջանը որևէ ձևով խախտեր դա, դառնալու էր միջազգային նույն ձևի դատարանի մի դեպք, որ, ա՛յ, ինքնաթիռը պայթեցրել են։

Դիցուք, այս ապրանքը գնաց։ Եթե այս անգամ բաց թողեն, հաջորդ անգամ փակելու են, ասեն՝ դե այդ նույն ապրանքը ուղարկեք, օրինակ, Իջևան-Ղազախ-Գյանջա-Բարդա-Աղդամ երթուղով։ Եվ գալու են, արցախցիներին ասեն՝ դե ընդունեք։

Մեզ նման մարդիկ և Արցախի իշխանությունները երեկվա հայտարարությունների հիման վրա, որ դա անթույլատրելի է, կարմիր գիծ է, դա բարձրաձայնելու համար կհամարվենք վատ մարդ, որովհետև վա՜յ, պատկերացրեք, հումանիտար բեռը մի անգամ գնաց, հիմա էլ երկրորդն այս ճանապարհով են բերում։ Ես սրա մեջ դրական սցենարի երևույթ չեմ տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան