Սերժ Սարգսյանը և՛ իրեն արժեզրկեց, և՛ երկիրը, ամո՛թ է. Փաշինյանը՝ Սարգսյանի նամակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

«Նամակ ռուսաց թագավորին». մինչև ե՞րբ ենք այդ ժանրի մեջ ապրելու: Այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի հարցադրում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ ժողովրդի ճակատագրի որոշման հարցում երրորդ երկրների ներգրավմանը։

Խոսելով Սերժ Սարգսյանի` ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակի մասին, Փաշինյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում նամակին, սակայն իր համար նորմալ չէ, երբ նամակի հենց առաջին պարբերությունն այն մասին է, թե ինչքան վատն են ՀՀ իշխանությունները։

Վարչապետը  հայտարարեց` երբ ընդդիմություն են եղել, ՀՀ ներքին հարցերի մասին դրսի հետ հաղորդակցվելիս իրենք իրենց թույլ չեն տվել նման բաներ գրել։

Փաշինյանն ամոթալի որակեց ՀՀ երրորդ նախագահի նամակը, որը, նրա կարծիքով, արժեզրկում է նաև երկիրը․ «Այն մարդկանց, ում հետ ես հարաբերվում, աշխատում եմ, կողքից նամակ են գրում, թե բա` ինքը (Փաշինյանը,–խմբ.) վատն ա։ Ամոթ է ուղղակի։ Ես ինձ համար չեմ ասում, ես պատկերացնում եմ այդ մարդկանց ռեակցիան։ Սերժ Սարգսյանը և՛իրեն արժեզրկեց, և՛ երկիրն արժեզրկեց, և՛ նաև ոչ մեկը չի հիշելու այդ նամակի հայտարարված նպատակի մասին։

Բոլորի առաջին ռեակցիան լինելու է այն, որ ՀՀ նախկին ոչ լեգիտիմ նախագահը դանոս ա գրել օտար երկրների նախագահներին ՀՀ գործող ղեկավարի մասին։ Ամոթ է դա ուղղակի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նամակով խնդրել է կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։