Հրատապ ծանուցում՝ ՄԻԵԴ-ից․ լիազորությունները դադարեցված 8 դատավոր ՀՀ-ի դեմ գանգատ է ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացրած դատավորներից մեկն է․ նրա դիմումն օրեր առաջ մտել է կոմունիկացիայի փուլ։ Անտոնյանը Հայաստանում առաջին դատավորն է, որի լիազորություններն այս տարվա հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նախկին դատավորը կարծում է՝ 24 տարվա աշխատանքի գնահատականը սա չպետք է լիներ։

Բարձրագույն դատական խորհրդի որոշման դեմ ներկայացված գանգատին ՄԻԵԴ-ում առաջնահերթություն է տրվել՝ հաշվի առնելով բարձրացված խնդիրների կարևորությունը և հրատապությունը։ Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ից վճիռներ սպասվում են ոչ թե 10 կամ ավելի տարի անց, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում:

Այն դեպքերում, երբ չի կիրառվում գործին առաջնահերթություն տալու կանոնը, Կառավարության հետ հաղորդակցումը սկսվում է գանգատը ներկայացնելուց 3-4 տարի անց միայն: Մինչդեռ դատավորների դեպքում, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, հաղորդակցումը սկսվել է ամիսների ընթացքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախկին դատավորին և ներկայացուցչին ուղարկված պատասխանում արձանագրել է՝ Սուրեն Անտոնյանի գործը կարող է նախադեպային լինել։

Անտոնյանը միակը չէ․ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը, Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Սիմա Իսկանդարյանը, Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սուքոյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը։ Նրանց բոլորի լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով, որոնցից յուրաքանչյուրի մասով ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ է տվել իր կողմից ուղարկված հարցադրումներին պատասխանելու համար, ինչից հետո կրկին հարցեր կուղղվեն գանգատն ուղարկած դատավորներին։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում ՄԻԵԴ-ը վճիռ կկայացնի։ Գործընթացն ավելի կարճ կտևի, եթե կողմերը հաշտության գնան։

Նախորդ ամիս Դատավորների եվրոպական միությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ Հայաստանին կոչ անելով դադարեցնել արդարադատության նախարարի ձեռամբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վտանգավոր գործընթացից։ Կառույցի կողմից այս կոչ-բանաձևը ոչ միայն անտեսվեց պատկան մարմինների կողմից, այլև դրանից շաբաթներ անց՝ մեկ օրվա ընթացքում միանգամից 4 դատավորի լիազորություն դադարեցվեց։ Ահազանգեցին նաև գործող դատավորները։

Նիկոլ Փաշինյանի մոտ, սակայն, ինչպես Դատավորների եվրոպական միության, այնպես էլ դատավորների ահազանգերը մտահոգություն չեն առաջացնում։ Ավելին՝ վարչապետը հայտարարում է՝ կան դատավորներ, որոնք ընտրովի արդարադատություն են իրականացնում։ Արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը ևս հիմք կհանդիսանա ԲԴԽ-ի կողմից այլ դատավորների լիազորությունների դադարեցմանը, դեռևս պարզ չէ։

Նշենք, որ առաջիկայում ՄԻԵԴ կդիմի ևս 4 դատավոր, որոնց լիազորությունները Խորհուրդը դադարեցրեց մեկ օրում՝ հուլիսի 3-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան