Հրապարակե՞նք ԼՂ այն պաշտոնյաների ցանկը, թե Երևանում ով ինչ տուն ունի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

«Ասում են՝ տներ եք ձեռք բերել, բայց ով տնից խոսա, ձեր ԶԼՄ-ն հովանավորողը թող տանձից ու խնձորից խոսա․․․ Դուք ձեր գույքի մասին մտածեք, որ 80 մլն դոլարի գույք ապօրինի ծագման գույքի բռնագանձման պրոցեսի մեջ է, ուզում եք հավասարության նշա՞ն դնեք։ Հրապարակե՞նք Ղարաբաղի պաշտոնյաների ցանկը, թե Երեւանում ով ինչքան տուն ունի։ Էս ինչ պրոցես եք հարուցում։ Էդ ի՞նչ թել եք թելում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախցի մի կնոջ արած դիտարկումներին, որոնց վերաբերյալ ձայնագրությունը NEWS.am-ի թղթակիցն էր հնչեցրել։

Նշենք, որ արցախցի կինը վրդովմունք է ր արտահայտել, որ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել՝ ներկայացնելով իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը, մինչդեռ արցախցիները հացի խնդիր ունեն։

«Ղարաբաղի հերոսին, ով մեզ մեղադրում էր դավաճանության մեջ, հիմա պարզվում է՝ 2016 թվից պահած պապիրոս է ծախում Ղարաբաղում, կամ Ղարաբաղի բյուջեից էլ է մեր տված փողերը վերցրել, որ տրանսֆորմատոր սարքի, հետո փողերը գրպանի․․․

Ինչի՞ Ղարաբաղի մեր հարգելի քաղաքացիները չեն ասում՝ պահանջում ենք հրապարակել, թե Ղարաբաղից ով ինչ սեփականություն ունի Երեւանում, հաջորդ անգամ փնտրեք, տեսեք այդպիսի մարդ կա՞, որ հարցնի»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։