Քաղաքացին չգիտի՝ 29 800-ն ինչ թիվ է, Կապանը դրա մեջ մտնո՞ւմ է, թե՝ ոչ, Տավուշը մտնո՞ւմ է, թե՝ ոչ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Մենք չենք պատրաստվում ու չենք կարող ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել․ ԼՂ ճակատագիրը պետք է որոշի ինքը՝ ԼՂ ժողովուրդը»,- այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ իրավունք է առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս և ինչու այդ թեմայի վերաբերյալ հանրաքվե չի անցկացվում։

«Ասում եք՝ ինչու չեք քննարկում ժողովրդի հետ, բայց սա ուղիղ եթերում հեռարձակվում է, սա էլ է ժողովրդի հետ քննարկում։ Բա որ քննիչ հանձնաժողովում վեց ժամ պատասխանում եմ հարցերի, փաստերի մասին եմ խոսում, դա ի՞նչ է, դա էլ է ժողովրդի հետ քննարկում։
Մենք չենք կարծում, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը կարող ենք որոշել, դա պետք է իրենք որոշեն։ Ես մանդատ ունեմ որում կայացնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Ես սա կրկրնում եմ 2018 թվականից սկսված․․․

Հարցերի հայելային էֆեկտը պետք է հաշվի առնենք։ Հանրաքվե ինչի՞ մասին․ համաձա՞յն են Հայաստանի բնակիչները, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Սրա մասին է խոսքը․․․ »,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ինքը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մարդիկ փողոց դուրս եկան մանիպուլյացիայի արդյունքում, որովհետև 29 հազար 800 քառակուսի կմ-ն անծանոթ թիվ էր ՀՀ քաղաքացիներին։

«Չգիտեին՝ դա ինչ թիվ է։ Եվ սա ամենամեծ խնդիրն է․ ստեղծել ենք պետություն՝ առանց դրա չափի մասին պատկերացում ունենալու։ Մեզ թվացել է, թե երբ մենք լղոզում ենք Հայաստանի չափերը, հնարավորություններ ենք բացում Հայաստանի առաջ, բայց իրականում մեր պետությունը ենք լզողել։

Քաղաքացին չգիտի՝ 29 հազար 800 քառակուսի կմ-ն ինչ թիվ է, չգիտի՝ դրա մեջ մեջ մտնո՞ւմ է Կապանը, Տավուշը, Արծվաշենը և այլն»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ոմանք ուզելով, ոմանք էլ չուզելով՝ տպավորություն են ստեղծում, թե առավոտից երեկո մտածում եմ՝ ո՞նց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ, սա սխալ ընկալում է, որովհետև ես չեմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ես մտածում եմ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Հարցին, թե եթե Ադրբեջանը չճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն Հայաստանն էլ Ադրբեջանինը չի ճանաչի, Փաշինյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ ենք մենք նման սցենարի մասին մտածում, մենք միայն առաջ պետք է գնանք և ոչ թե հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։