ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի հարցում վարել է ֆեյք քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ մենք ասում ենք, որ մենք գտնվում ենք Ռուսաստանի և Արևմուտքի և արանքում։ Սա ո՛չ լավ է, ո՛չ վատ, սա մի բան է նշանակում․ մենք նույնիսկ գլխի չենք, թե որտեղ ենք։ Եթե գլխի չենք, թե որտեղ ենք, մենք ո՞նց ենք մեր հարցերը լուծելու»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հարցադրումն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն օր մեր լրահոսը, որ նայում ենք, տպավորություն է, որ աշխարհում երեք երկիր կա՝ Ռուսաստանը, Ամերիկան ու Հայաստանը։ «Մենք ենք, մեր սարեր»-ի տարամաբանությունն է։ Եկեք դուրս գանք այդ տարամաբանությունից։ Ընդհուպ կարող է պարզվել, որ սա մեր կրթության որակից է, որ մեզ թվում է, թե մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ենք։ Ո՛չ, մենք Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանաքում ենք, և մեր լինելիությունը, երկարաժամկետ առումով մեր պետության զարգացվածության մակարդակը, մեր պետության լինելիությունը կախված է այս ըմբռնումից, որ հասկանանք, թե մենք ուր ենք, և առաջին հերթին այս հարթության մեջ պիտի մեր հարցերը կարգավորվեն։

Մեր քաղաքական իշխանության ամենամեծ դավաճանությունն այն է, որ մենք մեր ժողովրդին երբեք չենք լսել և չենք հաղորդակցվել։
Վերջին 30 տարվա ընթացքում մենք բոլորս հնչեցրել ենք խաղաղության կենացը, ու երբեք այդպես էլ չենք խորացել, թե ինչ նկատի ունի ժողովուրդը։ Եվ մենք այդպես էլ ժողովրդին չենք բացատրել, թե դա ինչպես կարող է լինել հասանելի։ Մենք խաբել ենք մեր ժղովրդին»։

Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն․ «Այն նպատակները, որ հայտարարված են եղել, դրանք հենց առաջին օրից եղել են անհասանելի և անիրագործելի»

Վարչապետը բարձր գնահատեց ԱՄՆ ջանքերը՝ ուղղված խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելուն, նաև հայտնեց, որ վերջին շրջանում Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է, և դա պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։