ՀՀ-ում կան դատավորներ, որոնք հանձնարարովի արդարադատություն են իրականացնում. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու խոր գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ «սրտի» կամ «ոչ սրտի դատավորների» կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե վախ չունի՞, որ մի օր իր «սրտի դատավորները» կկարդան հենց իր դատավճիռը:

Վարչապետը նկատեց՝ դատական համակարգում բարեփոխումների դժվար ճանապարհ ենք անցնում և մեծ հաջողություններ չեն արձանագրվում։ Միաժամանակ Փաշինյանը ԵՄ Արևելյան գործընկերության զեկույցից մեջբերում արեց, որտեղ ասվում է՝ Հայաստանը դատական ոլորտում բարեփոխումների առումով առաջատար երկիր է Արևելյան գործընկերության երկրների շարքում։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կորակեր այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա դատական համակարգում, վարչապետն արձագանքեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին:

«Ես հիմա էլ եմ բարձրաձայնում, որ հայաստանյան դատական համակարգում անկախության պրոբլեմ կա, և պետք է լուծել այդ պրոբլեմը:

ՀՀ Կառավարությունը դատական համակարգի անկախացման համար բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, որ նրանք սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան․․․

Հայաստանում դեռևս կան բազմաթիվ դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում․ ոչ մի սահմանափակում չունեն և ինչ որոշում ասես՝ կարող են կայացնել»,- նշեց Փաինյանը՝ հավելելով՝ ես դատական պրոցեդուրաների հետ կապ չունեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։