Մարդիկ կան, որ ասում են՝ 29 800 կմ²-անոց Հայաստանը մեզ հետաքրքիր չէ․սա շատ վտանգավոր խոսույթ է. Փաշինյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն արգելելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ նույն որոշմամբ նաև Ադրբեջանին է արգելվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շատ գործընկերներ ասում են, որ ՀՀ Կառավարությանը պետք է արգելենք ճանաչել Ադրբեջանի Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը, բայց նույն որոշմամբ կարգելվի Ադրբեջանին ճանաչել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եվ սրանից բխող հետևանքներն կլինեն։

Հայաստանում կան մարդիկ, որ ասում են՝ մեզ հետաքրքիր չէ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը, գուցե ուղղակիորեն չեն ասում, բայց իրենց քաղաքական խոսույթը դրա մասին է, և սա շատ վատնգավոր խոսույթ է։

Անձամբ ինձ շատ հետաքրքիր է 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը․․․ Ես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի վարչապետն եմ, և այդպիսին եղել եմ միշտ։ Սա չարձանագրելը նշանակում է Հայաստանը լղոցել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, և մեզ թվացել է, թե կյանքը այդպես պարզ է․․․

Մենք շատ բաներ չենք ֆիքսել․ տՏրբեր տեսակի քարտեզներ հրապարակելով՝ մեզ թվացել է՝ շատ պատմական բան ենք անում, իսկ իրականում մենք Հայաստանը լղոզել ենք անէության մեջ, ու չենք հասկացել կամ եթե նույնիսկ հասկացել ենք, դա բավարար չէ։ Հասկանալը երբեմն բավարար չէ, որովհետև կարող է մի այնպիսի իրավիճակի մեջ լինես, որի պրոբլեմը հասկանում ես, բայց լուծումը չունես, այն տրամաբանության մեջ ես, որ գտնվում ես շատ արագ ընթացող գնացքի մեջ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։