Իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և ընտրության առջև․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

«Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախը Ադրբեջան է, և ինչո՞ւ էիք 2019 թ․ օգոստոսի 5-ին հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչի՞ հիման վրա, մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»,- այսօր՝ հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ տղաների ծառայության հարցը քննարկվել է նաև աշխատանքային հանդիպումների ժամանակ, և այդ որոշումը դժբախտաբար թե բարեբախտաբար ինքը չի կայացրել։

«Ինչ վերաբերում է իմ տվյալ հայտարարությանը, ապա իմ ասածի տրամաբանությունը հետևյալն է․ մեզ երբեմն թվում է, որ երբ Հայաստանը ինչ-որ բան չի ստցել, դա այն պատճառով է, որ չի հայտարարում, չի ցանկանում դա ունենալ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ խնդրին,նախ՝ Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չէ, որ հայտարարվել և արձանագրվել է։

Ես ցավով արձանագրել եմ և արձանագրում եմ, որ ըստ էության՝ աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան է՝ այս իրողության հետ առերեսվել ենք թե ոչ, և որն է եղել մեր դիրքորոշումը․․․ Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընակլում, մենք այլ կերպ պետք է վարվենք․․․ Ինչ-որ փուլում գուցե ես էլ եմ այդ տրմաբանության մեջ եղել, բայց ի վերջո իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և ընտրության առջև»։

Փաշինյանն արձանագրեց, որ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Եվ 2023 թ․ մայսի 14-ին Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 86․6 և 29․8 հազար քառ․ կմ տարածքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։