2020 թվականից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետականությունը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ամեն ինչ կարելի է անել, բայց պետք հաշվարկել դրա արդյունքը և հետևանքը․ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելու հարցում՝ միջազգային մեխանիզմի շրջանակում։

«Մենք անընդհատ միջազգային հանրությանը ուղերձներ ենք հղում, բայց կարևոր հարց այս պրոցեսում բաց ենք թողնում։ Իսկ այդ ուղերձները միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում կամ ընկալո՞ւմ է, թե՝ ոչ։ Այս ամբողջը պետք է ուշադիր վերլուծենք»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ հանրահավաքների և ցույցերի ժամանակ հնչում են շեշտադրումներ, որոնք նշանակում են, որ Հայաստանը ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ՝ գալիք տարիներին, պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում․ «Մենք սրան համաձա՞յն ենք․ սա դիտարկենք ոչ թե ցանկության, այլ նպատակադրումների հետևանքների առումով»։

«2020թ․ պատերազմից հետո, ինձ լեգիտիմ մեղադրանքներ են ուղղել՝ ինչու այս մասին չեմ խոսել 2018-19 թթ․-ին։ Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ, ասում եմ՝ եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմում, ինքը, ըստ էության, ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը, պետության գոյությունը և անկախությունը դնում կասկածի տակ․․․

2020 թվականի պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը և պետականությունը։ Մենք էլ հարվածի տակ ենք դրել՝ ոչ թե վատ մտադրությամբ, այլ լավ։ Այսօր էլ նույն վիճակն է, բայց պետք է հրաժարվենք սրանից»,- ընդգծեց Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծելով՝ Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն՝ հակամարտության ռեժիմում, նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չգոյության։

Մանրամասները՝ տեսանյութում։