Ադրբեջանում կալանավորել են թերթի գլխավոր խմբագրի և գնդապետի՝ ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի դեմ կոռուպցիոն մեղադրանքների համար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանական «Hüriyət» թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը և ՊՆ նախկին զինծառայող, պաշտոնաթող գնդապետ Էլնուր Մամեդովը վարչական կալանքի են ենթարկվել 1 ամիս ժամկետով։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ հետաքննություն է անցկացվել նշված անձանց կողմից համացանցում տեղեկատվության տարածման վերաբերյալ, որն արգելված է «Տեղեկատվության, տեղեկատվության պահպանման և պաշտպանության մասին» օրենքով։

Հայտնաբերված իրավախախտումների կապակցությամբ հարուցվել է վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 388-1.1.1 հոդվածով, հավաքագրված նյութերն ուղարկվել են դատարան՝ քննարկման։ Դատարանի որոշմամբ էլ նրանք վարչական կալանքի են ենթարկվել։

Նշենք, որ պատժի պատճառը հուլիսի 19-ին Վուգար Մամեդովի հարցազրույցն է Էլնուր Մամեդովի հետ «Hüriyət TV» յութուբյան ալիքով, որտեղ նրանք սուր քննադատության են ենթարկել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հայտարարել նրա լիազորությունների սահմանափակման ու ռազմական գերատեսչության ղեկավարի մոտալուտ հրաժարականի մասին։ Էլնուր Մամեդովը խոսել է ադրբեջանական բանակում առկա կոռուպցիայի մասին և մեղադրանքներ հնչեցրել Զաքիր Հասանովի հասցեին։

Հավելենք, որ 2022 թվականի հոկտեմբերին դատարանը Մամեդովին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 147.2 հոդվածով (զրպարտություն) և նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման։ Դատական ​​գործը բացվել է այն բանից հետո, երբ Էլնուր Մամեդովը քննադատության է ենթարկել ՊՆ ղեկավարությանը, այդ թվում՝ անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետ Էլչին Խալիլովին։

Վուգար և Էլնուր Մամեդովներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Էմմա Չոբանյան