Արտակարգ պատահար Ղրիմում․ շրջանի բնակիչներին տարհանում են
Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը իր տելեգրամյան ալիքում:
Նրա խոսքով ՝ որոշում է կայացվել արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կետեր:
Որոշվել է դադարեցնել Ղրիմի երկաթուղով երթևեկությունը, հավելել է Ակսյոնովը։