Ով է պատրաստ կարգավորել հարաբերությունները՝ Հունաստա՞նը, թե՞ Թուրքիան․ անդրադարձ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հունաստանն ազդարարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հետամուտ լինելու պատրաստակամության մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ուժեղանալով Հունաստանի վերջին ընտրություններում իր մեծ հաղթանակով, հասկացրել է, որ պատրաստ է լրացուցիչ քայլ անել գործընթացում, ասվում է ekathimerini-ի անդրադարձում։

Այս գործընթացի անմիջական հաջորդ քայլերը ներառելու են շփումներ և քայլեր ավելի բարձր քաղաքական մակարդակով, քան անցյալում: Այս համատեքստում երկու արտգործնախարարները լինելու են ավելի սերտ շփման մեջ՝ պարբերաբար հանդիպումներ ունենալով։ Միաժամանակ, միջազգային ֆորումները, որոնցից հաջորդը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն է, ինչպես նաև երկկողմ հանդիպումները, ինչպիսին է նոյեմբերին աշխուժացած Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը, երկու երկրների առաջնորդներին հնարավորություն կտա անձամբ վերահսկել ջանքերը:

Անդրադարձում ասվում է, որ «տանգոյի համար անհրաժեշտ են երկուսը», բայց այս դեպքում, կարծես, երրորդ պարողը ևս ներգրավված է։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներն անխոնջ աշխատում է՝ գտնելու փոխշահավետ (win-win) բանաձև տարբեր գործողություններով՝ ռազմական վաճառքից մինչև ֆինանսական օգնություն, երկու հարևան երկրների միջև երկարաժամկետ կայունություն և խաղաղ համագործակցություն ապահովելու համար։

Սակայն, ըստ լրատվամիջոցի, ի վերջո, Հունաստանն ու Թուրքիան իրենք են գլխավոր դերակատարները։ Իր հերթին, Հունաստանն իր արևելյան հարևանի հետ կայուն խաղաղ գոյակցության որոնումներում որպես կողմնացույց օգտագործելու է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ աշխարհաքաղաքական ռեալիզմը:

Ըստ հրապարակման՝ մարդիկ, որոնք կարդում են տողերի արանքում, քաջություն են տեսնում Հունաստանի վարչապետի դիրքորոշման մեջ, որն արդեն քննադատության է արժանացել երկրի ներսում։

«Թուրքիան նույն կերպ կպատասխանի՞։ Առջևում բախվելով պոտենցիալ խորդուբորդ ճանապարհին՝ որքան դժվար է դադարեցնել պատերազմի սպառնալիքները, դադարեցնել թռիչքները հունական կղզիների վրայով և խնդիրները լուծելու համար որպես հիմնական առաջնորդող կանոն ընդունել Ծովային իրավունքների դրույթները»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան