Հարավարևելյան Եվրոպայում շոգից հետո փոթորիկներ են մոլեգնում

Լուրեր

08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Բոլորը

Եվրոպայի հարավ արևելքում և Բալկանյան երկրներում շոգերին փոխարինում են փոթորիկները։ Euronews-ի հաղորդմամբ՝ ուժեղ փոթորիկը Սերբիա է բերել սաստիկ քամիներ և հորդառատ անձրևներ։ Քաղաքի որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ Բելգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկայում եղանակային վտանգավոր պայմանները պահպանվելու են։

Առնվազն հինգ մարդ տարերքի զոհ է դարձել՝ Խորվաթիայում, Սլովենիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում։ Նրանք մահացել են քամու հետևանքով տապալված ծառերի պատճառով։ Տասնյակ մարդիկ են տուժել։ Փրկարար ծառայությունները հարյուրավոր կանչեր են գրանցել։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղումները ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառ են դարձել։ Վատ եղանակի պատճառով դադարեցվել է քաղաքային տրանսպորտի աշխատանքը։

Սլովենիայում տասնյակ մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, զբոսաշրջիկները տարհանվել են ճամբարներից, քանի որ ուժեղ քամին տապալել է նրանց վրանները։ Վնաս է հասցվել նաև բարձրլեռնային շրջաններին, իշխանությունները հորդորում են հեռու մնալ անտառներից։

Էմմա Չոբանյան