Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հակոբ Արշակյան

Լուրեր

07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թվականների համեմատությամբ:  Ըստ այդմ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում զգալի առաջընթաց կա։

«Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։

Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշոր հարկատուների հարյուրյակում.

«ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը 192 հորիզոնականից տեղափոխվել է 66 հորիզոնական։

«ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ընկերությունը 281 հորիզոնականից տեղափոխվել է 81 հորիզոնական։

«ԴԱՏԱԱՐՏ.ԱՄ» ընկերությունն այս տեսանկյունից լինելով նորաստեղծ՝ 3-4 տարվա ընթացքում զբաղեցնում է 95 հորիզոնականը։

Հարյուրյակում են նաև երեք օպերատորները՝ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ», ինչպես նաև հարյուրյակում են հայտնվել խաղային տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերությունները.

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը 112 հորիզոնականից տեղափոխվել է 18 հորիզոնական:

«ԴԻՋԻԹԵՅՆ» ընկերությունը 102 հորիզոնականից տեղափոխվել է 43 հորիզոնական:

Հույս ունեմ, որ հարյուրյակը կշարունակվի համալրվել բարձր-տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական, արդյունաբերական և արտադրական նոր ընկերություններով։

Հաջողություն եմ մաղթում բոլոր հարկատուներին։ Հարկեր վճարելը պատվաբեր է, քանի որ ծառայում է հայկական բանակի, ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացմանը», – Facebook-ում գրել է Արշակյանը՝ նշելով, որ ուսումնասիրության հիմքում ընկած են ՊԵԿ հրապարակած տվյալները։