Ուկրաինան ստանձնել է Ղրիմում զինամթերքի պահեստում հրդեհի պատասխանատվությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ղրիմում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը գլխավոր հետախուզական վարչության և Ուկրաինայի զինված ուժերի գործողության արդյունք է։ Իր Telegram ալիքում նա նշել է, որ տեղի բնակիչները տվյալներ են փոխանցել զինված ուժերի պահեստի գտնվելու վայրի մասին։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր, որ քննչական մարմինները կպարզեն Կիրովսկի շրջանի զորավարժարանում բռնկված հրդեհի պատճառները, և դրա հետևանքները հնարավորինս արագ կվերացվեն։ Նա Ղրիմի բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել։

Նախատեսվում է ավելի քան երկու հազար մարդու տարհանել միջադեպի հարակից տարածքից։ Տարհանումն իրականացվում է Կրինիչկի, Այվազովսկոե, Աբրիկոսովկա և Պրիվետնոյե բնակավայրերից, որոնք գտնվում են զորավարժարանի մոտ։ Մարդիկ ստիպված կլինեն նվազագույնը մեկ օրով լքել իրենց տները։

Հրդեհի պատճառով փակվել է նաև Տավրիդայի մայրուղին։

Տաթև Ֆռանգյան