Նիդերլանդները չեղարկում է Թուրքիա պաշտպանական արտադրանքի արտահանման սահմանափակումները

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Նիդերլանդները չեղարկում է Թուրքիա պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարարությունը, գրում է Gercek news-ը։

Այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կանադան որոշում է կայացրել ապասառեցնել Թուրքիայի հետ արտահանման վերահսկողության շուրջ բանակցությունները։ Այս գործընթացները հետևում են Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին աջակցությանը։

Արտաքին գործերի, Պաշտպանության ու Տնտեսական հարցերի և կլիմայական քաղաքականության նախարարությունների համատեղ հայտարարությամբ Նիդերլանդների կառավարությունը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացնելու մասին իր որոշումը:

Հայտարարության մեջ նշվում են Նիդերլանդների կառավարության ջանքերը՝ Եվրոպայում պաշտպանական համագործակցության սերտացման և պաշտպանական նախագծերում Նիդերլանդների մասնակցության խթանման ուղղությամբ: Այն ճանաչում է Եվրոպայում արդար մրցակցության կարևորությունը և ընդունում, որ եվրոպական պաշտպանական համագործակցության ամրապնդումը պահանջում է հավասար պայմաններ: Ավելին, հայտարարությունն ընդգծում է Նիդերլանդների պաշտպանական հատվածի արտահանման զգալի դերը, որի եկամուտների կեսից ավելին ստացվում է միջազգային առևտրից:

Միաժամանակ, հայտարարությունը հաստատում է ոչ միայն Թուրքիա, այլև ԱՄԷ և Սաուդյան Արաբիա պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման սահմանափակումների անհապաղ վերացումը։

Էմմա Չոբանյան