Պրիգոժինի ինքնաթիռը 4-րդ անգամ վայրէջք է կատարել Բելառուսում

Լուրեր

15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Բոլորը

Հուլիսի 18-ին Բելառուս է ժամանել «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի օդանավը։ Այս մասին հայտնում է «Բելառուսկի Հայունը»։

«Ժամը 11։05-ին Եվգենի Պրիգոժինի Embraer Legacy 600 բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը ժամանել է Բելառուս Սանկտ Պետերբուրգից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջին շրջանում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Պրիգոժինի ինքնաթիռը ժամանում է Բելառուս։ Նախորդ ժամանումները գրանցվել են հունիսի 27-ին, հուլիսի 1-ին և հուլիսի 11-ին։

Հաղորդվում է, որ Պրիգոժինը հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերն անցկացրել է Օսիպովիչիի մոտ գտնվող վրանային ճամբարում։ «Վագների» վարձկանների առնվազն երեք շարասյուն է ժամանել այնտեղ։

Տաթև Ֆռանգյան