Ուկրաինան հայտնել է Օդեսայի ու Նիկոլաևի ուղղությամբ հարվածների մասին․ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «պատժիչ հարվածների» մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այս գիշեր ռուսական բանակը կրկին փորձել է կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել Ուկրաինայում գտնվող թիրախներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական մոնիթորինգային Telegram ալիքները հայտնում են Նիկոլաևում և Օդեսայում պայթյունների և հարավից «Շահիդ»-ների գործարկման մասին։

Նիկոլաևում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հերթական գրոհի արդյունքում հրդեհ է բռնկվել. ուկրաինական տարբեր Telegram ալիքների հրապարակած չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հրդեհ է բռնկվել նավահանգստի տարածքում։ Հրդեհի մասին տեղեկությունը հաստատել է շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը, սակայն դեռ չի ասել, թե կոնկրետ որտեղ է այն գրանցվել։

«Հրդեհը մարել ենք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան»,- գրել է Կիմը Telegram-ի իր ալիքում։

Այլ տեղեկությունների համաձայն էլ՝ «հացահատիկային գործարքից» դուրս գալուց անմիջապես հետո ՌԴ-ն փորձել է հարվածներ հասցնել Օդեսայի նավահանգիստներին։

Ուկրաինական տելեգրամ-ալիքները վերջին րոպեներին հաղորդել են Սև ծովից թևավոր հրթիռների, «Կալիբր»-ների արձակման, այնուհետև Օդեսայում և հարակից շրջաններում պայթյունների մասին։

Մինչ այդ, BBC-ի ռուսական ծառայություն փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը «պատժիչ հարված» է հասցվել Նիկոլաևի և Օդեսայի օբյեկտներին, որտեղ, իբր, ահաբեկչություններ են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ, և որ այդ հարվածի հետևանքով ոչնչացվել են վառելիքի պահեստարաններ, ընդհանուր առմամբ, 70 հազար տոննա ծավալով, որտեղից վառելիք է մատակարարվել Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկայի համար։

Մինչ այդ, ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ խոցված հրթիռների բեկորներից ու խոցման հետևանքով առաջացած պայթյունի ալիքի հետևանքով վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքներն ու մասնավոր տները, մեկ մարդ վիրավորվել է։