Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են, մասնավորապես, հացահատիկային գործարքի շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է թուրքական Star-ը։

Ավելի վաղ Ֆիդանը հացահատիկային գործարքի վերջին զարգացումները քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հավելենք, որ նախօրեին հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է, և ՌԴ-ն հրաժարվում է այն երկարաձգել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նախօրեին հայտնել էր, որ ԱԳ նախարարը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկերոջ, ինքն էլ իր հերթին է նախատեսում հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշենք, որ Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։

Էմմա Չոբանյան