Ռուսաստանում ավելացել են «դավաճանության» հոդվածով գործերը. ՄԱԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2022 թվականին Ռուսաստանում «դավաճանության» հոդվածով հարուցվել է 24 գործ, այս մեղադրանքով դատապարտվել է 16 մարդ։ Միաժամանակ, 2023 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում «դավաճանության» համար մեղադրանք է առաջադրվել առնվազն 43 կասկածյալի։

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման տվյալներ են ներկայացրել ՌԴ-ում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարիանա Կացարովան ու խղճի ազատության և ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության հատուկ զեկուցող Այրեն Խանը։

Փորձագետները հիշեցրել են ամերիկյան The Wall Street Journal-ի (WSJ) լրագրող Էվան Գերշկովիչի ճակատագիրը, որը Ռուսաստանում մեղադրվում է լրտեսության մեջ։ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը մայիսին նրա կալանքի ժամկետը երկարացրել է մինչև օգոստոսի 30-ը։

Գերշկովիչը դարձել է առաջին օտարերկրյա թղթակիցը, որը նման մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանում 1986 թվականից ի վեր։ ԱԴԾ-ն պնդում է, որ Գերշկովիչը տեղեկատվություն է հավաքել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկության մասին, որը պետական գաղտնիք է։