Բայրամովը Բաքվում ՌԴ նորանշանակ դեսպանի հետ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն է քննարկել

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Վերջինը Բայրամովին է փոխանցել իր հավատարմագրերի պատճենը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցերի շուրջ։

Ադրբեջանական կողմը նշել է, որ «երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցել են անկախության, ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքներին հավատարմության հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համաձայն, և որ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չպետք է պայմանավորված լինի Հայաստանի դիրքորոշմամբ»։

Բայրամովը շարունակել է ադրբեջանական կեղծ թեզերը, թե Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, իբր, չի հանգեցրել Արցախում ծանր հումանիտար իրավիճակի, և «իրականությունը խեղաթյուրվում է»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, թե Բաքուն, իբր, պայմաններ է ստեղծել Ղարաբաղի հայ բնակիչների համար ապօրինի անցակետով անցնելու համար։ Բացի այդ, նա կրկին ասել է, թե Աղդամի ճանապարհը կարող է օգտագործվել Արցախի հայության կարիքները հոգալու համար։

Էմմա Չոբանյան