Ադրբեջանը չի կատարում իր կոնվենցիան պարտավորությունները. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
17.07.2023 | 16:15ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային ատյանների որոշումների և պարտավորությունների չկատարմանը։ Այս դեպքում Մարուքյանը նշում է Բաքվի կողմից Լաչինի միջանցքով մասով ՄՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու մասին։
«Ադրբեջանն իր պարտականությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- գրել է Մարուքյանը թվիթերյան իր էջում։
Էմմա Չոբանյան