«Վագները» ՌԴ-ում իրավաբանորեն գոյություն չունի․ Պուտին

Լուրեր

15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն «իրավաբանորեն գոյություն չունի», քանի որ Ռուսաստանում չկա մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք։ Այս մասին «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չունենք օրենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին, այն պարզապես գոյություն չունի։ Խմբավորումը կա, սակայն իրավաբանորեն գոյություն չունի։ Սա առանձին խնդիր է՝ կապված իրական օրինականացման հետ։ Բայց սա հարց է, որը պետք է քննարկվի Պետդումայում, կառավարությունում։ Դա հեշտ հարց չէ»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ պատասխանելով Կոլեսնիկովի հարցին՝ արդյո՞ք «Վագներ» խումբը գոյատևելու է «որպես մարտական միավոր»։

Բացի այդ, նա նշել է, որ հունիսի 29-ին հանդիպելով ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի և վարձկանների հրամանատարների հետ՝ առաջարկել է «նրանց ծառայության հետագա անցման հնարավոր տարբերակներ, ներառյալ մարտական կիրառումը»՝ «Սեդոյ» մականվամբ իրենց անմիջական հրամանատարի ղեկավարությամբ։

«Շատերը գլխով էին անում, երբ ես դա ասում էի։ Իսկ Պրիգոժինը, որը դիմացն էր նստած ու դա չէր տեսնում, լսելով՝ ասաց․ «Ո՛չ, տղաները համաձայն չեն նման որոշման հետ»»,- ասել է Պուտինը։

Այսպիսով, ՌԴ նախագահը խոստովանել է, որ Մոսկվան ավելի քան 86 միլիարդ ռուբլի է վճարել գոյություն չունեցող կառույցին՝ Պուտինի խոսքերն է մեկնաբանել «Ագենստվո․Նովոստին»։

Գործակալությունը հիշեցնում է, որ հունիսի 27-ին՝ «վագներականների» ապստամբությունից երեք օր անց, Պուտինը նրանց անվանել է մասնավոր ռազմականացված ընկերություն և ասել․ «Միայն 2022 թվականի մայիսից մինչև 2023-ի մայիսը պետությունը «Վագներ» ընկերությանը վճարել է 86 միլիարդ 262 միլիոն ռուբլի՝ դրամական աջակցության և խրախուսական վճարումների համար»:

Տաթև Ֆռանգյան