Բայրամովը «ամենակոշտ պատասխանով» է սպառնացել Հայաստանին՝ մեղադրելով «ռազմական սադրանքի» մեջ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից՝ նշել է, որ այս ձևաչափով հանդիպումների ընթացքում քննարկվում են բոլոր հրատապ հարցերը՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատման գործընթաց, հաղորդակցությունների ապաշրջափակում և հումանիտար հարցեր։

Այնուհետև Բայրամովը ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը «Հայաստանի ցանկացած ռազմական սադրանքին կպատասխանի ամենակոշտ ձևով»։

«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. ադրբեջանցի զինվորի նկատմամբ ցանկացած սադրանք կստանա ամենախիստ պատասխանը։ Սա պետք է հասկանան բոլորը և, առաջին հերթին, Հայաստանը»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե Հայաստանը, իբր, «նման սադրանքներով միայն մեկ նպատակ է հետապնդում՝ խաթարել բանակցային գործընթացը»։

Էմմա Չոբանյան