Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք ԱՄՆ-ից, բայց դեռ չի օգտագործել դրանք. ուկրաինացի գեներալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինական «Տավրիա» զորախմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին CNN-ին ասել է, որ Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք ԱՄՆ-ից, բայց դեռ չի օգտագործել դրանք։

«Մենք նոր ենք դրանք ստացել, դեռ չենք օգտագործել, բայց դրանք կարող են արմատապես փոխել իրավիճակը։ Հակառակորդն էլ է հասկանում, որ այս զինամթերքը ձեռք բերելով՝ մենք առավելություն կստանանք։ Հակառակորդը զիջելու է տարածքների այն հատվածը, որտեղ հնարավոր է դրանք օգտագործել»,- ասել է բրիգադային գեներալ Տարնավսկին։

Նշենք, որ ընդամենը երեք օր առաջ ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու իր որոշման մասին՝ սովորական զինամթերքի պակասի պատճառով։ Այն, որ դրանք արդեն հասցվել են Ուկրաինա, մինչ այս պահը չի հաղորդվում։ Տարնավսկին ընդգծել է, որ ուկրաինական բանակը չի օգտագործի այդ զինամթերքը խիտ բնակեցված վայրերում։

ԱՄՆ-ը նույնպես նշում է, որ ուկրաինացիները խոստացել են չօգտագործել կասետային զինամթերք բնակեցված վայրերում և գրանցել դրանց օգտագործումը, որպեսզի հետագայում կարողանան ականազերծել այդ վայրերը։

Կասետային զինամթերքը նախատեսված է հիմնականում թշնամու կենդանի ուժի ոչնչացման համար. պայթելով՝ նման արկը, հրթիռը կամ ռումբը ցրում են տասնյակ փոքր «ռումբեր»: Միևնույն ժամանակ, շատ հաճախ դրանցից ոմանք չեն աշխատում և նույնիսկ մարտական գործողություններից հետո մահացու վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար։

Տաթև Ֆռանգյան