Պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 200 ռուս մարզիկ փոխել է սպորտային քաղաքացիությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 204 ռուս մարզիկներ փոխել կամ պատրաստվում են փոխել սպորտային քաղաքացիությունը՝ կարիերան շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Холод»-ը, որն ուսումնասիրել է միջազգային մրցումների մասնակիցների և մարզական ֆեդերացիաների ռեգիստրների մասին տեղեկությունները, գրում է Meduza-ն։

Լրագրողների տվյալներով՝ 2022-2023 թվականներին սպորտային քաղաքացիությունը փոխած մարզիկների մեծ մասը շախմատիստներ են՝ 141 հոգի։ Մարզիկների մեծ մասը հրապարակային չի հայտնում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին, այդ մասին հայտնում է դառնում մրցումների ժամանակ, սակայն Շախմատի միջազգային կազմակերպությունը հետևում և հրապարակում է մարզիկների՝ մի երկրի ֆեդերացիայից մյուսն անցնելու մասին տեղեկությունը։

Ռուսաստանը նաև 11-ական մարզիկի է կորցրել գեղասահքում ու ձիասպորտում, 5-ական մարզիկի՝ գեղարվեստական մարմնամարզությունում ու թենիսում, 4-ական էլ՝ ավտոսպորտում ու ֆուտբոլում։

Մարզիկների մեծ մասին, ըստ լրագրողների հաշվարկների, ընդունել է Իսրայելը․ այս երկրի դրոշի ներքո այժմ հանդես են գալիս 25 ռուսաստանցիներ։ Սերբիան ընդունել է 19 մարզիկի, Գերմանիան՝ 13, Ֆրանսիան՝ 12։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ սպորտային քաղաքացիությունը փոխած մարզիկների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նրանց թվում են շատ երիտասարդներ, որոնք ոչ հայտնի սպորտաձևերում են ներկայանում։

Հիշեցնենք, որ Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին արգելել են մասնակցել միջազգային մրցաշարերի մեծ մասին։

Էմմա Չոբանյան