ՌԴ-ում հեռակա ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Վլադիմիր Միլովին

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանի դատավոր Նատալյա Դուդարը հեռակա ձերբակալել է քաղաքական գործիչ Վլադիմիր Միլովին «ռազմական կեղծիքների» գործով՝ ՌԴ-ում կալանվելու պահից երկու ամսով, հայտնում է Mediazona-ի թղթակիցը:

Միլովը մեղադրյալի կարգավիճակում է 2022 թվականի օգոստոսի 5-ից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ տարվա հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնիի գործընկեր, Ռուսաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Միլովը հետախուզման մեջ է հայտնվել, թե որ գործով՝ այն ժամանակ հայտնի չէր։

Սկզբում «ռազմական ֆեյքերի» մասին գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի ավելի մեղմ՝ 1-ին մասով, սակայն այս տարվա մայիսին այն վերաորակվեց որպես քաղաքական ատելության դրդապատճառով «ֆեյքերի» տարածում, նշում է Mediazona-ն։

Քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել Նավալնի Live ալիքի «Պուտինի հանցագործությունները» տեսանյութը։ Դեռևս 2021 թվականի գարնանը Միլովը հայտարարել է, որ լքել է Ռուսաստանը։