Թուրքիան մինչև հոկտեմբեր չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը․ Էրդողան

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողանա առնվազն մինչև հոկտեմբեր վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, քանի որ խորհրդարանը նիստ չի գումարում, գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով AFP-ին։

«Խորհրդարանը երկամսյա արձակուրդում է։ Իհարկե, այս տոնը հնարավոր չի լինի ավարտել մինչև հոկտեմբեր։ Կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր, կան բազմաթիվ օրենսդրական առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն։ Մենք դա անում ենք ըստ կարևորության: Բայց մեր նպատակն է հնարավորինս շուտ ավարտել այս գործընթացը»,- ասել է էրդողանը Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում։

Հրապարակման մեջ նշվում է, որ Էրդողանի մեկնաբանությունները սպառնում են  հիասթափեցնել և անհանգստացնել Շվեդիայի ու ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։ Արևմտյան որոշ առաջնորդներ հույս ունեին, որ Թուրքիան կկարողանա ավարտել վավերացման գործընթացը մոտակա շաբաթների ընթացքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Էրդողանը եռակողմ հանդիպում էր ունեցել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ։ Բանակցություններից հետո Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացմանը։

Էմմա Չոբանյան