ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներն Ուկրաինայի համար լավ են, բայց ոչ կատարյալ․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց եթե դաշինքին անդամակցության հրավեր լիներ, դրանք կատարյալ կլինեին։ Այս մասին Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները նախօրեին Վիլնյուսի գագաթնաժողովում հայտարարեցին, որ Ուկրաինան ապագայում կդառնա դաշինքի անդամ, միաժամանակ, կարիք չի ունենա իրականացնելու երկարաժամկետ, այսպես կոչված, թեկնածուի «գործողությունների ծրագիրը», սակայն նրանք չեն նշել պայմանները և պաշտոնապես չեն հրավիրել Ուկրաինային՝ անդամակցել դաշինքին, ինչպես հույս ուներ Զելենսկին:

«Ոչ ոք չի ցանկանում համաշխարհային պատերազմ, և մենք կարող ենք դա հասկանալ, մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, պարզ է, որ չենք կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- խոստովանել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ չորեքշաբթի ակնկալում է Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք հավաքի ևս մեկ կարևոր արդյունք։

«Այսօր կա ևս մեկ կարևոր ազդանշան. եթե այսօր G7-ը համաձայնի անվտանգության երաշխիքների մասին հռչակագրին, ապա կասի, որ երաշխիքները կմնան ուժի մեջ, քանի դեռ մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ։ Դա մեզ համար կարևոր քայլ կլինի»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ էլ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտնել էին, որ չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում G7-ի անդամ երկրները կստորագրեն առաջիկա տարիներին Ուկրաինային ռազմական աջակցության հռչակագիր-պլան։