Կրեմլը Ուկրաինայի համար G7-ի երաշխիքներն անվանել է «ոտնձգություն Ռուսաստանի անվտանգության դեմ»

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալը «չափազանց սխալ է և պոտենցիալ վտանգավոր»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա պնդմամբ՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրներից ակնկալվող երաշխիքները «ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգության դեմ»։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա հղի է «շատ բացասական հետեւանքներով», գրում է Կոմերսանտը։

«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով՝ այդ երկրները փաստացի անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը։ Այսինքն՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ։ Դա անհնար է։ Եվ դա հղի է շատ և շատ բացասական հետևանքներով միջնաժամկետ, երկարաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթը հայտարարել էր, որ G7-ի անդամ երկրների առաջնորդներն այսօր կհայտարարեն Ուկրաինայի նկատմամբ անվտանգության միջազգային երկարաժամկետ երաշխիքների մասին։ Կհայտարարվի նաև G7-ի երկրների ծրագրերի մասին՝ օգնելու Ուկրաինային ստեղծել զինված ուժեր, որոնք կարող են պաշտպանել իրենց և կանխել ապագա հարձակումները։

Տաթև Ֆռանգյան