Նարիշկինը հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել Պրիգոժինի ապստամբության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է հունիսի վերջին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ հեռախոսազրույցի փաստը։

«Այո՛, իսկապես զրույցը տեղի է ունեցել անցյալ ամսվա վերջին։ Հեռախոսազրույցի առիթը ամերիկացի գործընկերոջ կողմից, ինչպես ես եմ գնահատում, հունիսի 24-ի իրադարձություններն էին (խոսքը «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից հունիսի 24-ին ապստամբության ձախողված փորձի մասին է – խմբ․)։ Հասկանալի է, թե ինչպես եմ պատասխանել տեղի ունեցածի վերաբերյալ հարցին։ Ինձ թվում է, որ դա պատրվակ էր, քանի որ զրույցի հիմնական մասը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ թեմաների և իրադարձությունների քննարկման վրա։ Մտածում էինք, քննարկում՝ ինչ անել Ուկրաինայի հետ»,- ասել է Նարիշկինը։

Նա հավելել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

«Մենք հեռախոսազրույցի ժամանակ հանդիպման մասին չենք պայմանավորվել, բայց նման հնարավորություն կա, մնում է՝ և՛ հեռախոսազրույցների, և՛ անձնական հանդիպման հնարավորությունը»,- ասել է Նարիշկինը։

Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, թե Բերնսը հունիսին այցելել է Կիև, նա նշել է․ «Մեր հեռախոսազրույցի ընթացքում Կիև այցի թեման որևէ կերպ չի շոշափվել»։

Հավելենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բերնսը հեռախոսազրույց է ունեցել Նարիշկինի հետ Պրիգոժինի ապստամբության հետ կապված։ Նշվում է, որ նա ուղերձ է փոխանցել ռուսական կողմին, որ ԱՄՆ-ը կապ չունի այդ իրադարձությունների հետ, և դրանք Ռուսաստանի ներքին գործն են։

Էմմա Չոբանյան