Կյանքից հեռացել է «Կեցության անտանելի թեթևությունը» հանրահայտ վեպի հեղինակ Միլան Կունդերան

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Ֆրանսիայում 94 տարեկանում մահացել է հայտնի գրող Միլան Կունդերան։ Այս մասին հայտնել է Novinky.cz-ն, որին վկայակոչում է currentime.tv-ն։

Կունդերան ծնվել է 1929 թվականին Չեխիայի Բռնո քաղաքում։ Իր առաջին գիրքը գրողը հրատարակել է 1953 թվականին։

1975 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ էլ 1984-ին ֆրանսերենով լույս է տեսել նրա ամենահայտնի վեպերից մեկը՝ «Կեցության անտանելի թեթևությունը», որի գործողությունները տեղի են ունենում 1968 թվականին Պրահայում՝ Չեխոսլովակիա խորհրդային ներխուժման ժամանակ։

Չեխոսլովակիայում երկար ժամանակ Կունդերայի գրքերն արգելված էին։ Գրողին 1979 թվականին զրկել են Չեխոսլովակիայի քաղաքացիությունից։ Կունդերան, որը Ֆրանսիայի քաղաքացի էր 1981 թվականից, Չեխիայի քաղաքացիությունը վերադարձրել է միայն 2019 թվականին։

Էմմա Չոբանյան