Չինաստանն ուժեղացնում է ռազմական ճնշումը Թայվանի վրա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանը երկու օրով դեպի Թայվան է ուղարկել ռազմածովային նավեր և ռազմական ինքնաթիռների մեծ խումբ, ներառյալ՝ կործանիչներ և ռմբակոծիչներ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Թայվանի Պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Թայվանը հնարավոր ներխուժումից պաշտպանելուն ուղղված ամենամյա զորավարժությունների մեկնարկից առաջ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակն ուղարկել է 38 ռազմական ինքնաթիռ և 9 նավ։

Հուլիսի 12-ի առավոտից մինչև կեսօր չինացի զինվորականները ևս 30 թռիչք են իրականացրել J-10 և J-16 կործանիչների ներգրավմամբ։ Չինաստանի ռազմական ինքնաթիռները երկու օրվա ընթացքում առնվազն 55 անգամ հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը՝ ոչ պաշտոնական սահմանը, որը համարվում է անվտանգության գոտի կղզու և մայրցամաքի միջև:

Հուլիսի վերջին Թայվանը նախատեսում է ամենամյա զորավարժություն անցկացնել, որի ընթացքում զինված ուժերի ստորաբաժանումները կմարզվեն՝ մարտունակությունը բարձրացնելու և ներխուժումը կանխելու համար։ Բացի այդ, տեղի կունենան ամենամյա վարժանքներ, որոնք ուղղված կլինեն խաղաղ բնակչությանը բնական աղետներին նախապատրաստելուն և օդային հարձակումների դեպքում տարհանմանը:

Տաթև Ֆռանգյան