ՌԴ-ն գրեթե 30 կամիկաձե ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Օդեսայի շրջանի և Կիևի վրա

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիշերը Ուկրաինայի վրա օդային հարձակման ժամանակ Ռուսաստանն օգտագործել է իրանական արտադրության 28 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 26-ը խոցվել են։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի առավոտյան ամփոփագրում։ Բացի այդ, խոցվել է Zala տիպի մեկ հետախուզական անօդաչու թռչող սարք, պնդում են ուկրաինացի զինվորականները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Կիևում, Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Խարկովի և Չերկասի շրջաններում։

Օդեսայի մարզում «Շահեդ-136» տիպի անօդաչու սարքերը հարձակվել են նավահանգստում հացահատիկի տերմինալի վրա, պնդում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Վլադիսլավ Նազարովը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները «անօդաչու թռչող սարքերով հզոր հարձակում են իրականացրել Ուկրաինայի հարավում»։

«Հակառակորդը Սև ծովից ուղարկել է «Շահեդ-136» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի մի քանի ալիք։ Հարավային հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է 22 մարդասպան-անօդաչու թռչող սարք, երկուսը հարվածել են նավահանգստի վարչական շենքին»,- Նազարովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ըստ նրա՝ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով նավահանգստի երկու տերմինալներ, ներառյալ՝ հացահատիկի տերմինալը, հրդեհվել են։ Կրակն արագ մարվել է, լուրջ վնասներ և զոհեր չկան։

Ավելի վաղ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել էր, որ Կիևը հուլիսին երկրորդ անգամ ենթարկվել է օդային հարձակման։ Նախնական տվյալներով՝ ամսվա սկզբին հակառակորդը կիրառել էր «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են հարավից (Ուկրաինայի զինված ուժերը նույնպես նշում են, որ անօդաչուներն ուղարկվել են երկրի հարավից)։

Հարվածային անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կիևի մարզի երկու թաղամասերում, ասվում է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրությունում։ Վնասվել են մասնավոր տնային տնտեսություններ։

Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել, հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից՝ հրապարակելով լուսանկար։ Ոստիկանության տվյալներով՝ Կիևի մարզում վնասվել է 12 առանձնատուն և մեկ բարձրահարկ շենք։