ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ռուսական հարձակման դեպքում պաշտպանական պլանը. DPA

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները երկուշաբթի հավանություն են տվել ռուսական հնարավոր հարձակմանը պատասխանելու նոր ծրագրերին։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի դիվանագետների։

Ծրագրերը, որոնք պետք է հաստատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Վիլնյուսի գագաթնաժողովում, մանրամասն նկարագրում են զորքերի ներկայությունը արագ զարգացնելու և ծովում, օդում, կիբերտարածությունում և տիեզերքում հնարավոր հարձակումներից պաշտպանվելու ուղիները:

Նախորդ տարի որոշվել էր շուրջ 300 հազար մարդու մոտ ապագայում պահել բարձր զգոնության վիճակում, հիշեցնում է գործակալությունը։ Մինչ այժմ դաշինքի ճգնաժամային գործողությունների հիմնական ուժը բարձր պատրաստականության զորքերն էին։

Նոր ծրագրերը ՆԱՏՕ-ի ջանքերի մի մասն են՝ ուժեղացնելու պաշտպանությունն ու զսպումը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման պատճառով: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերի խոսքով՝ այս ծրագրերի իրականացումը մարտահրավեր կլինի առաջիկա տարիների համար։

Պաշտպանական արձանագրությունները մշակվում են դաշինքի երկրների կողմից պաշտպանական ներդրումների, վերազինման և զենքի արտադրության ավելացմանն ուղղված ջանքերին զուգահեռ՝ զորքերի ավելի մեծ թվաքանակ և մարտունակություն ապահովելու նպատակով։

«Խոսքն ավելի շատ մարդկանց հավաքագրելու, ուսուցանելու, վարժանքների, ինչպես նաև պաշարների կուտակման, կազմավորումների կառուցման, սարքավորումների ձեռքբերման մասին է։ Մենք խոսում ենք նաև արտադրական հզորությունների մասին»,- ասել է Բաուերը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։

Բացի Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումներից՝ ՆԱՏՕ-ի ծրագրերը հաշվի են առնում նաև ահաբեկչական խմբավորումների սպառնալիքները։

Տաթև Ֆռանգյան