ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրային ներդրումների շուրջ
Քաղաքականություն
10.07.2023 | 19:52Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: