Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական հաջող համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ Գիտության կոմիտեն վերակազմավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի: Անդրադարձ է եղել նաև Գերմանիայի կրթական ծրագրերի փորձին, որոնցով հետաքրքրված են հայաստանցի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Գերմանացի գործընկերը՝ Ենս Բրանդենբուրգը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գիտության ոլորտում հայ-գերմանական ընթացիկ ծրագրերի խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև եվրոպական կրթական հարթակներում Հայաստանի լիարժեք ներկայացուցչության ապահովման հարցում գերմանական աջակցությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերմանացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ակնկալում ենք նաև աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: