Աֆրիկան Պուտինին կոչ է անում խաղաղության ձգտում ցուցաբերել

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Աֆրիկյան առաջնորդները կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության ձգտելու կամք ցուցաբերել՝ նախքան այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է Սենեգալի նախագահ Մակի Սալը Financial Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սալի խոսքով՝ այդ պահանջը հասցվել է ՌԴ նախագահին հունիսին Ուկրաինա և Ռուսաստան աֆրիկյան խաղաղապահ առաքելության շրջանակում:

«Մինչ Ռուսաստան-Աֆրիկա մյուս գագաթնաժողովը Պուտինը պետք է որևէ գործողություններ ձեռնարկի՝ ցույց տալու իր ցանկությունը շարժվելու խաղաղության ուղղությամբ, գոնե հումանիտար առումով»,- ասել է Սենեգալի նախագահը։

Նա նշել է, որ ռազմագերիների հետագա փոխանակումը և ռուսների կողմից առևանգված երեխաների վերադարձն Ուկրաինա «կարող են շատ լավ ազդանշաններ լինել»։

Հարցին՝ արդյո՞ք Պուտինը խաղաղության որևէ ձգտում ցուցաբերել է, պաշտոնյան նշել է․ «Այդ գագաթնաժողովի ընթացքում, հնարավոր է, ևս մեկ հանդիպում անցկացնենք և հասնենք  որևէ առաջընթացի»։

Ռուսաստան-Աֆրիկա համաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին աֆրիկյան յոթ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էին ներկայացրել իրենց խաղաղության ծրագիրը, իսկ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում նրանց ընդունել էր Վլադիմիր Պուտինը։

Էմմա Չոբանյան