Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սառույցը հալվում է․ կողմերը խոսում են դրական օրակարգին վերադառնալու մասին

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Վերջին ամիսներին Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա սառույցն աստիճանաբար հալվում է։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում խոսելով հարաբերություններում լարվածության մասին՝ հայտարարել է, որ «Իրանը հարևան պետություն է, և Բաքուն միշտ շահագրգռված է եղել Թեհրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ»։

«Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանի՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն ստեղծվեց բաց քննարկելու հարաբերությունները։ Մենք տեսնում և զգում ենք Իրանի մտադրությունը՝ լուրջ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար։ Այս դեպքում ադրբեջանական կողմը նույնպես համարժեք քայլեր կձեռնարկի»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ Բաքուն պնդում է՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հարձակման հետ առնչություն ունեցողները պետք է արժանի պատիժ կրեն։

Բայրամովը նաև հայտնել է, որ առաջիկայում իրանական Աստարայում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։

«Սպասվում են բանակցություններ մի շարք հարցերի, այդ թվում՝ տրանսպորտի, ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ»,- ասել է նա։

Հավելենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը Բաքվում մասնակցում էր Չմիավորման շարժման կազմակերպության համակարգող բյուրոյի նախարարական հավաքին, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը վերջին շրջանում պարբերաբար հակաիրականական հռետորաբանությամբ է հանդես գալիս։

Աբդոլահիանը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տնտեսական նախագծերը շարունակել, արագացնել Իրանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքի գործարկումը։ Նա նաև ասել էր, որ Իրանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն դեմ է սահմանների փոփոխությանը։

Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները բավական լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալությունները՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։ Բացի այդ, հունվարից՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, Բաքուն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում։

Էմմա Չոբանյան