ՄԱԿ ԱԽ-ին մնում է հրատապ միջոցներ ձեռնարկել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի կատարման համար․ Բեգլարյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

Առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը և պարտավոր է կատարել այն։

Երկրորդը՝ Դատարանը գտել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական և տեխնիկական հարցերի մեջ։ Ամեն դեպքում, այս որոշման մանրամասները հնարավոր կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օր անց հրապարակվեն դրա պատճառները:

Երրորդը՝ ակնհայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ նաև հակասական մեկնաբանություն, քանի որ հաստատում է խախտված երթևեկության առկայությունը: Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթևեկությունը (անցակետ, բանակ, բետոնե արգելապատնեշներ, ակտիվիստներ-ահաբեկիչներ), դատարանը դրան չի անդրադարձել:

Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Բեգլարյանը։