Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրաժարական է տվել
Քաղաքականություն
08.07.2023 | 12:45Նիդեռլանդների կառավարությունը ՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:
«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին (մոտ ժամանակներս. – խմբ.)», – ասել է նա:
Մարկ Ռուտեն հստակեցրել է, որ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։