Human Rights House-ն անցանկալի կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն «անցանկալի» է ճանաչել Human Rights House Foundation (HRHF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և դրա անդամ հասարակական կազմակերպություններին, գրում է Մեդիազոնան։

Ըստ Դատախազության՝ HRHF -ի գործունեությունն «ուղղված է պետության տարածքային ամբողջականության ոտնահարմանը, հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, երկրի ղեկավարության վարած ներքին և արտաքին քաղաքականության վարկաբեկմանը և հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու անհրաժեշտության մասին հասարակական կարծիք ձևավորելուն»։

Human Rights House հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը Նորվեգիայում է։ Այն միավորում է Արևելյան Եվրոպայի, Բալկանյան տարածաշրջանի և Կովկասի Մարդու իրավունքների տների և այլ իրավապաշտպան խմբերի ցանցը: Մասնավորապես, «Մարդու իրավունքների տունը» գործում է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, իսկ Լիտվայում գործում է «Բորիս Զվոզսկովի անվան մարդու իրավունքների Բելառուսի տունը», որի հիմնական խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանությունն է։

«Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից HRHF-ը զբաղվել է Ռուսաստանի Դաշնության և ՌԴ զինված ուժերի արտաքին քաղաքականության վարկաբեկմամբ: ՀԿ-ների սադրիչ տեղեկատվական օրակարգն ուղղված է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացմանը միջազգային ասպարեզում»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան